ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հայրենասեր սուրբը

Հայրենասեր սուրբը
29.06.2012 | 00:14

Սրբերը նախ Աստծուն են սիրում, հետո մերձավորին. և սա` ըստ պատվիրանի։ Բայց կան սրբեր, ովքեր նաև մեծ ազգասիրություն ունեն` մերձավորին սիրելու աստիճանի, ու հաճախ էլ իրենց կյանքը կարող են զոհել հանուն այդ երեք սիրո։
Կարճ վկայություն. Ավետիք Իսահակյանն առաջին անգամ Սուրբ Ղազար կղզում եղել է 1901-ին, Վիեննայում ուսանելու տարիներին, երբ դեռ 26 տարեկան մի երիտասարդ էր և հասցրել էր տպագրել «Երգեր ու վերքեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Նա այստեղ էր եկել երկու նպատակով. առաջինը՝ ծանոթանալ Մխիթարյան հայրերի հետ, որոնք այդքան բան էին արել հայոց ազգի համար, հատկապես «նահապետ» Ղևոնդ Ալիշանի հետ, և երկրորդ՝ պրպտել այդ դպրության օջախի մեծահարուստ գրադարան-մատենադարանը։ Երբ Ավետիք Իսահակյանն արդեն հրաժեշտ էր տալու Իտալիային, կրկին այցելեց Ղևոնդ Ալիշանին։ Վերջինս միայն իրեն բնորոշ ներքին հայրենասիրությամբ խնդրեց իր ջերմ մաղթանքները փոխանցել իր մեծապատիվ բարեկամին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին։
-Ինձմե հարյուր օրով մեծ է ան, - չմոռանալով իր կողմից հաճախակի կրկնվող այդ ճշմարտությունը, ավելացնում է, - բայց կըսեն, որ նա շատ առույգ է, ձի կնստի, հարկավ այդպես է, ան Մասիսի հովին տակ կքնանա, Արաքսի ջուրը կխմե, Հայաստանի հացը կուտե, անոր հողի ուժը կառնե։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ